Եթե Իրանը փակի Օրմուզի նեղուցը, ապա դա կունենա համաշխարհային մասշտաբով տնտեսական և ռազմական հետևանքներ. Հրայր Կամենդատյան
Եթե Իրանը փակի Օրմուզի նեղուցը, ապա դա կունենա համաշխարհային մասշտաբով տնտեսական և ռազմական հետևանքներ։ Այս մասին գրել է տնտեսագետ Հրայր Կամենդատյանը:
«Ահա հիմնական կետերը՝
1. Տնտեսական հետևանքներ
Նավթի գների կտրուկ աճ
Օրմուզի նեղուցով անցնում է աշխարհի նավթի ~20%-ը (մոտ 17 միլիոն բարել օրական)։ Փակումը կբերի գների կտրուկ բարձրացման՝ մինչեւ նույնիսկ $150 կամ ավելի մեկ բարելի համար։
2.Էներգետիկ ճգնաժամ աշխարհում։
Արևմուտքը, Ասիան, մասնավորապես Չինաստանը, Հնդկաստանը կախված են Պարսից ծոցի նավթից։
3.Նավթաքիմիական արդյունաբերությունը կփլուզվի ժամանակավորապես։
4.Թանկացումներ համաշխարհային շուկայում
Վառելիք, լոգիստիկա, սնունդ – բոլորն կախված են նավթի գներից։
Հատկապես Եվրոպան ու Ասիան կզգան առաջինը։
5. Ռազմաքաղաքական հետևանքներ
Ռազմական հակազդեցություն կառաջանա ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Իսրայելի կողմից:
ԱՄՆ ռազմածովային ուժերը մշտապես ներկա են նեղուցում եվ պահպանում են Օրմուզի վերահսկողությունը։
Նեղուցի արգելափակումը կդիտարկվի ռազմական գործողության պատրվակ:
Հավանական է, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն կձեւավորեն կոալիցիա՝ ուժով բացելու նեղուցը։
Այս ամենը կհանգեցնի Իրանի մեկուսացմանը
Եվ Իրանի դեմ նոր պատժամիջոցների, տնտեսական շրջափակման,
արտաքին ներդրումների փախուստի։
Բացի դրանից նեղուցի փակելը նշանակում է նաև վնասել սեփական նավթի արտահանմանը, ինչը կարող է Իրանի համար լինել ծայրահեղ քայլ միայն լուրջ բացառիկ վտանգի դեպքում։ Ամեն դեպքում խաղաղություն մաղթենք հարևան բարեկամ երկրին եվ ժողովրդին»։


















































Ամենադիտված
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)