Սրբազանը որևէ ամբիցիա չունեցող, կայացած, անկողմնակալ անձնավորություն է․ Երվանդ Վարոսյան
Բլոգոսֆերա
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը խոսել ու քննադատել է նախկինների ժամանակ, նույնն անում է հիմա, չի կարող լռել նաև ապագայում։
Սրբազանը միայն անբասիր հոգևոր ուղի անցած հոգևորական չէ։ Նա նաև խորը հոգևոր, փիլիսոփայական գիտելիքների տեր անձնավորություն է։ Շատ քչերն են կարողանում իրականությունն անցկացնել խորը գիտելիքի պրիզմայով ու տալ հիմնավորված, ճշգրիտ գնահատականներ։ Նա կարողանում է։ Իսկ եթե հաշվի առնենք նաև այն, որ Սրբազանը որևէ ամբիցիա չունեցող, կայացած, անկողմնակալ անձնավորություն է, ապա պետք է փաստենք, որ ցանկացած հասարակություն կերազի նման գործիչներ ունենալ, նրանք են առողջ հանրության մերանը։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան