Կառավարիչը գլխավոր նպատակի իրագործան համար թիրախավորում է Եկեղեցու հիմնական հոգևորականներին. Տիգրան Աբրահամյան
Բլոգոսֆերա
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Շիրակի թեմի առաջնորդի դեմ իշխանության իրականացրած գործողություններն ամբողջովին տեղավորվում են Մայր Աթոռի դեմ պրոցեսների տրամաբանության մեջ:
Կառավարիչը իր գլխավոր նպատակի իրագործան համար, տարբեր շարժառիթներով` կեղծ մեղադրանքներ, շանտաժ, ճնշում, թիրախավորում է Եկեղեցու հիմնական դերակատար հոգևորականներին, որպեսզի դրանով թուլացնի Վեհափառ Հայրապետին և վերջում ճանապարհ բացի իր` ավելի վաղ հայտարարած գործողությանը:
Իշխանությունը բազմաքայլ օպերացիա է իրականացնում, որտեղ թիրախավորվող անձինք, հատուկ ընտրված թիրախներ են` հավաքական դիմադրությունը կոտրելու և ճանապարհը «մաքրելու» տեսանկյունից»:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան