Իրանին հարվածներին աջակցելը վիրավորում է գերմանացի ժողովրդին․ ԱԳՆ խոսնակ Բաղայի
Իրան
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կողմից Իսրայելի` Իրանին հարվածներ հասցնելուն աջակցությունը վիրավորանք է գերմանացի ժողովրդի և Երկրորդ համաշխարհային պատերազմի հիշողության նկատմամբ։ Այս կարծիքը հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային իր X սոցիալական ցանցի էջում։
«Երբ 1945 թվականի Բեռլինի պատմական ժառանգությունը կրող երկրի առաջնորդը անտեսում է «ոչ մի պատերազմի» սկզբունքը և աջակցում է ագրեսիային, ռազմական հանցագործություններին և ցեղասպանությանը, նա ոչ միայն հեռանում է պատմական ճշմարտությունից, այլև անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում գերմանացի ժողովրդի կոլեկտիվ հիշողության նկատմամբ», - ասել է դիվանագետը։
Միևնույն ժամանակ, Բաղային ընդգծել է, որ իրանցի ժողովուրդը երկար կհիշի նրանց, ովքեր Իրանին մատակարարել են քիմիական զենքի ստեղծման համար նախատեսված նյութերը 1980-1988 թվականների Իրան-Իրաք պատերազմի ժամանակ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան