ԱՄՆ-ն կչեղարկի Չինաստանի նկատմամբ առևտրային սահմանափակումները
ԱՄՆ
Միացյալ Նահանգները կվերացնի առևտրի ոլորտում Չինաստանի նկատմամբ մի շարք սահմանափակող միջոցառումներ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Չինաստանը կհաստատի պահանջներին համապատասխանող վերահսկվող ապրանքների արտահանման հայտերը, իսկ Միացյալ Նահանգները, իր հերթին, կվերացնի Չինաստանի նկատմամբ ձեռնարկված մի շարք սահմանափակող միջոցառումներ», - ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները և Չինաստանը նոր առևտրային համաձայնագիր են ստորագրել։ Նրա խոսքով՝ գործարքը ներառում է չինական շուկայի բացման սկիզբը ամերիկացի արտադրողների համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)