Փաշինյանը ԵԱՏՄ առաջնորդների հանդիպմանը Մինսկում միացել է տեսակապի միջոցով
Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում անցկացվող Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցում է տեսակապի միջոցով։
Գագաթնաժողովում, որին մասնակցում են Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները, իսկ ՀՀ վարչապետը միացել է տեսակապի միջոցով նախագահում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Լուկաշենկոն առաջարկել է Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում քննարկել ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեության հարցը։
«Ավանդաբար, օրակարգում ներառված են ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեության հարցերը։ Այստեղ պետք է մանրամասն խոսենք, գնահատական տանք առանձին գործոնների ազդեցության և որոշենք, թե ինչպես ենք առաջ շարժվելու», – ասել է նա՝ բացելով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)