Բեզոսի հարսանիքի աստղային հյուր՝ Քայլի Ջեններ ընտանիքի ուղեկցությամբ
Ժամանց
Ամերիկացի հայտնի մոդել և գործարար Քայլի Ջենները ներկա է եղել միլիարդատեր Ջեֆ Բեզոսի և լրագրող Լորեն Սանչեսի շքեղ հարսանեկան արարողությանը՝ իր որդու և դստեր հետ միասին։ Ջենները հայտնվել է համեստ, բայց ոճային հագուստով, իսկ երեխաները՝ նրան ուղեկցելով, գրավել են միջոցառման հյուրերի ուշադրությունը։
Հարսանիքը տեղի է ունեցել փակ միջավայրում, սակայն համաշխարհային մամուլը լայնորեն լուսաբանում է միջոցառման աստղային հյուրերին։ Քայլի Ջենների ներկայությունը ևս մեկ անգամ ընդգծեց նրա սոցիալական և հանրային ակտիվությունն ամենախոշոր իրադարձություններին։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին