Արևմուտքում Ուկրաինայի ԵՄ անդամակցությունը անվանել են «բացարձակ աղետ»
Քաղաքական
Հունգարական վերլուծաբան Զոլթան Կոշկովիչը հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը Եվրոպական միությանը կլինի «բացարձակ աղետ»՝ տնտեսության և անվտանգության տեսանկյունից։ Այդ մասին նա գրել է իր X էջում։
Նրա խոսքով՝ միայն Հունգարիան և Սլովակիան իրականում դիմադրում են այս գործընթացին։ Վերլուծաբանը զգուշացրել է՝ նման անդամակցությունը ոչ մի դրական հետևանք չի ունենա։
Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է դառնալ համաշխարհային պատերազմի սկիզբ։ Նա նաև արգելափակել էր ԵՄ գագաթնաժողովի որոշումը՝ Ուկրաինայի հետ միացման բանակցություններ սկսելու վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)