Սերբիայի իշխանությունները պատրաստ են կանխել բռնությունը
Քաղաքական
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ երկրի իշխանությունները լիովին պատրաստ են կանխել հնարավոր բռնությունները հունիսի 28-ին Բելգրադում կայանալիք բողոքի ակցիաների ժամանակ։ Նրա խոսքով, իշխանությունները ակնկալում են լարվածության աճ ժամը 20:45-ից մինչև 21:45-ը։
Այսօրվա ուսանողական բողոքը տարվա երրորդն է և համընկել է ազգային նշանակություն ունեցող Видов дан-ի (Վիդով դեն) հետ, որը հիշատակում է ինչպես Կոսովոյի ճակատամարտը, այնպես էլ Գավրիլո Պրինցիպի կրակոցը Ֆրանց Ֆերդինանդի վրա։
Նմանատիպ բողոքները Սերբիայում հաճախակի են դարձել 2024-ի նոյեմբերից, երբ Նովի Սադում կայարանի տանիքի փլուզումը խլեց 16 մարդու կյանք՝ հանգեցնելով կառավարության հրաժարականին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)