Եկատերինբուրգում ձերբակալվել է հանցախումբ, որը կասկածվում է 10 տարվա վաղեմության սպանություններում
Արտակարգ Պատահար
Սվերդլովսկի մարզի Քննչական կոմիտեն հայտնել է, որ Ուրալի շրջանում ձերբակալվել են մի քանի անձինք, ովքեր կասկածվում են 2000-ականների սկզբին և 2010-ականների սկզբին Եկատերինբուրգում կատարված սպանությունների և մահափորձերի մեջ։
Ըստ նախաքննության՝ ձերբակալվածները նախկինում գործել են էթնիկ հանցախմբում։ Նրանք կարող են առնչություն ունենալ 2001, 2010 և 2011 թվականներին տեղի ունեցած մի շարք ծանր հանցագործությունների հետ, գրում է Лента.ру-ն։
ՔԿ տվյալներով՝ մի քանի կասկածյալներ արդեն տվել են խոստովանական ցուցմունքներ։ Նրանց բնակության վայրերում կատարվել են խուզարկություններ, իսկ ներկայում որոշվում է նրանց կալանավորման հարցը։ Քննությունը նաև ստուգում է հնարավոր առնչությունը այլ չբացահայտված հանցագործությունների հետ։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով