ՆԱՏՕ-ի դաշնակիցները կվճարեն Ուկրաինային տրամադրվող ողջ զենքի համար. ԱՄՆ պետքարտուղար Ռուբիո
ԱՄՆ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կվճարեն Ուկրաինայի համար նախատեսված բոլոր զենքերի համար։ Ահա թե ինչպես է նա մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը NBC News հեռուստաալիքով։
«Մենք շարունակում ենք մեր դաշնակիցներին մղել Կիևին ապահովելու զենքով, պաշտպանական համակարգերով, որոնք անհրաժեշտ են Ուկրաինային, որից հետո նրանք կարող են մեզ հետ առանձին ֆինանսական համաձայնագրեր կնքել իրենց պաշարները համալրելու համար», - նշել է Ռուբիոն։
Նա հավելել է, որ Եվրոպան ունի Ուկրաինային անհրաժեշտ որոշ համակարգեր։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին