Ինչ է «հասկացրել» Թրամփը Ուկրաինային. Telegraph
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կիևին հստակ հասկացրել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ ցանկացած խաղաղության համաձայնագիր ներառում է արևելքում տարածքների կորուստ: Այս մասին հաղորդել է բրիտանական The Telegraph թերթը։
Պարբերականը նշում է, որ ռուսական զորքերը այժմ արագորեն առաջ են շարժվում Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում։
«Սպիտակ տունը Ուկրաինային հստակեցրել է, որ Թրամփի միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագիրը, հավանաբար, կներառի այդ տարածքների փոխանցումը Կրեմլին», - ասվում է հոդվածում։
The Telegraph-ը պնդում է, որ եվրոպացի քաղաքական գործիչները մտահոգված են, որ Սպիտակ տան ղեկավարը կարող է փորձել նման համաձայնության հասնել՝ առանց Կիևի համաձայնության՝ անտեսելով Բրյուսելի առարկությունները։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ