Թրամփը քննարկում է Կիևին հարյուր միլիոնավոր դոլարների զենք մատակարարելու հնարավորությունը
ԱՄՆ
ԱՄՆ վարչակազմը քննարկում է Ուկրաինային 300 միլիոն դոլարի ռազմական օգնություն հատկացնելու հարցը: Politico-ի տվյալներով՝ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կարող է օգտագործել իր նախագահական լիազորությունները՝ Պենտագոնի պահեստներից սարքավորումներ տեղափոխելու համար՝ առանց Կոնգրեսի հաստատման։
Հրապարակման աղբյուրները նշում են` միջոցները կտրամադրվեն նախորդ վարչակազմի կողմից հաստատված միջոցներից: Չօգտագործված հատկացումների մնացորդը կազմում է 3,8 միլիարդ դոլար։
Հուլիսի 11-ին ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեն հաստատել է Ուկրաինային մինչև 2028 թվականը 500 միլիոն դոլարի ռազմական օգնություն հատկացնելը: Այս դրույթը ներառված է կոմիտեի կողմից հաստատված ԱՄՆ պաշտպանության բյուջեի 2026 ֆինանսական տարվա օրինագծում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ