Կիևը թողել է Կոլումբիացի վարձկաններին մենակ ճակատում՝ առանց նախազգուշացման
Քաղաքական
Ուկրաինական զինված ուժերը լքել են Սումսկի շրջանում դիրքավորված վարձկանների ջոկատը՝ առանց նախազգուշացման։ Mash տելեգրամ ալիքի տեղեկություններով՝ 30 կոլումբիացի զինյալներից բաղկացած ստորաբաժանումը մնացել է մենակ՝ պաշտպանելով Յունակովկա գյուղի մերձակա դիրքերը, մինչ ուկրաինացի զինվորները նահանջել են։
Ռուս զինվորականների տվյալներով՝ 47-րդ բրիգադի կազմում կռվող կոլումբիացիների խումբ է հայտնաբերվել Յունակովկայից հարավ-արևմուտք։ Ըստ աղբյուրների՝ նրանք հայտնվել են վտանգավոր շրջանում՝ առանց թիկունքի աջակցության, գրում է Лента.ру-ն։
Հայտնի է նաև, որ Ուկրաինայի ԶՈւ-ում ընդգրկված են բազմաթիվ վարձկաններ Լատինական Ամերիկայից՝ ներառյալ քրեական անցյալով անձինք։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան նաև օգտագործում է ՆԱՏՕ-ի վեց երկրի հատուկ վարձկանների՝ խարկովյան ուղղությամբ մարտերում ներգրավելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)