Լավրովն ու ԿԺԴՀ-ն պատրաստ են միասին դիմակայել Արևմուտքի ճնշումներին
Քաղաքական
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԿԺԴՀ-ի ԱԳ նախարար Չհվե Սոն Հին հանդիպել են՝ քննարկելու երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Քննարկվել են նաև Կորեական թերակղզու և Հյուսիսարևելյան Ասիայի տարածաշրջանային իրավիճակի կարևոր հարցեր։
ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ կողմերը հաստատել են իրենց վճռականությունը՝ միասին հակազդել միջազգային հեգեմոն ուժերին, որոնք «սրում են տարածաշրջանային լարվածությունը»։ Հանդիպումն անցկացվել է հետաքրքրված և փոխըմբռնման մթնոլորտում։
Ավելի վաղ Լավրովը Վոնսան քաղաքում ընդունվել էր ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի կողմից։ Ողջունման ժամանակ նախարարը կատակել էր, որ իրենք երկուսն էլ դեռ չեն թողել ծխելը՝ փորձելով ջերմացնել պաշտոնական մթնոլորտը, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)