«Բարսելոնայի» աստղը համաձայնել է տեղափոխվել Ռուսաստան
Սպորտ
Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիկարդու Քուարեժման համաձայնել է տեղափոխվել ռուսական Մեդիալիգայի «ՍինդԵկատ» ակումբ։ Այս մասին հայտնում է Mash на спорте տելեգրամ ալիքը։
Նշվում է, որ Քուարեժման դիմել է՝ կազմակերպելու իր ընտանիքի տեղափոխությունը Ռուսաստան։ Նա նախնական համաձայնություն է տվել՝ միանալու ակումբին, իսկ նրան առաջարկվել է բավականին մեծ գումար։ Մեդիալիգայում կարիերան շարունակելու հետաքրքրություն է ցուցաբերել նաև Պորտուգալիայի նախկին ֆուտբոլիստ Նանին։
41-ամյա Քուարեժման հանդես է եկել «Բարսելոնայի», «Պորտուի», «Ինտերի» և «Չելսիի» կազմում։ «Ինտերի» հետ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, իսկ Պորտուգալիայի հավաքականի կազմում՝ Եվրոպայի չեմպիոն 2016 թվականին։ «ՍինդԵկատ»-ը 2025-ին նորամուտը նշել է Մեդիալիգայում և մրցաշրջանն ավարտել է չորրորդ հորիզոնականում։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին