Զելենսկին խոսել է իր նախագահության ժամկետի մասին
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի պատրաստվում երկար մնալ երկրի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին նա ասել է BBC-ին տված հարցազրույցում։
«Ես չեմ լինելու նախագահ 30 կամ 35 տարի, հավատացեք ինձ։ Իսկ դա նշանակում է, որ պետք է անցնեմ այս աշխատանքով և պահպանեմ ինքնահարգանքս։ Ինձ համար դա շատ կարևոր է», — ասել է Ուկրաինայի ղեկավարը։
Ավելի վաղ Զելենսկին կոչ էր արել Արևմուտքի երկրներին ուժով կանգնեցնել Ուկրաինայում շարունակվող ռազմական հակամարտությունը՝ նշելով, որ գործընկերներից սպասում է ոչ թե պարզապես ազդակներ, այլ կոնկրետ գործողություններ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)