Մակրոնի կինը կրկին հրապարակայնորեն նվաստացրել է նրան
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկին հրապարակայնորեն նվաստացվել է իր կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի կողմից, երբ վերջինս ետ է քաշել ձեռքը՝ մերժելով ամուսնու ուղարկած ժեստը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Պատահարն տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահի՝ Մեծ Բրիտանիա կատարած եռօրյա այցի ընթացքում։ Տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես Վինձորի ամրոցի ֆոնին Մակրոնների զույգը քայլում է Քեյթ Միդլթոնի, արքայազն Ուիլյամի, թագավոր Չառլզ III-ի և թագուհի Քամիլայի հետ։ Մի պահ Բրիջիթ Մակրոնը արագացնում է քայլը, անցնում է ամուսնուց առաջ։ Մակրոնը փորձում է բռնել նրա ձեռքը, սակայն Բրիջիթը խուսափում է շփումից ու շարունակում է առաջ քայլել։
Ավելի վաղ բրիտանական Daily Mail թերթը, հղում անելով աղբյուրին, նշել էր, որ Բրիջիթ Մակրոնը Մեծ Բրիտանիայում գտնվելիս իրեն տարօրինակ և հեռացված է պահել ամուսնուց՝ ավագ քրոջ մահվան ֆոնի վրա։ Մայիսի վերջին էլ ֆրանսիացի քաղաքական գործիչ Ֆլորիան Ֆիլիպոն ծաղրել էր Մակրոնին՝ հիշեցնելով Բրիջիթի կողմից նրան հասցված ապտակի դեպքը։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ