Տալիս են ձախողումներ՝ մոտավորապես 50/50. Վալերի Զալուժնի
Քաղաքական
Ռուսաստանի Զինված ուժերի դեմ պայքարում Ուկրաինային մատակարարվող ժամկետանց հրթիռները կարող են վտանգավոր լինել հենց ուկրաինական կողմի համար։ Այդ մասին գրում է «Газета.Ru»-ի ռազմական վերլուծաբան, գնդապետ Միխայիլ Խոդարենոկը՝ անդրադառնալով Hellfire հրթիռների հնարավոր մատակարարմանը Ուկրաինա։
ԱՄՆ-ն ունի մեծ պաշարներ՝ հնացած կամ վերացման ենթակա զինատեսակների, որոնց փոխանցումը Ուկրաինային կարող է դիտվել որպես «արդյունավետ լուծում»։ Ուկրաինայի Բրիտանիայում դեսպան, ԶՈւ նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին «Украинская правда»-ում գրել է, որ մինչև 2023թ․ վերջը ԱՄՆ-ը արտադրել է ավելի քան 170,000 Hellfire հրթիռ տարբեր մոդիֆիկացիաներով, որոնցից շատերը թողարկվել են 1998-2018 թթ․ ժամանակահատվածում։ Դրանց պահպանման ժամկետը սովորաբար 20-25 տարի է։
Նման հրթիռների կիրառումը, ըստ փորձագետի, կապված է մեծ վտանգների հետ։ Ժամկետանց զինատեսակները կարող են խափանվել՝ դառնալով սպառնալիք հենց գործարկող անձնակազմի համար։ ԱՄՆ-ի համար սա նաև ռեպուտացիոն ռիսկ է․ եթե հրթիռներն սկսեն պայթել ուղղաթիռների վրա կամ չաշխատեն, դա վատ ազդեցություն կունենա ամերիկյան զենքի հեղինակության վրա։ Վերջապես, չի բացառվում նաև բացասական արձագանք Ուկրաինայի զինծառայողների կողմից՝ որոնք կարող են բացասաբար վերաբերվել «նյութափոխած» սպառազինությանը։
Խոդարենոկն ամփոփում է՝ ԱՄՆ-ի դրական որոշումը այս հարցում հնարավոր է, բայց քիչ հավանական։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)