Պուտինը հայտարարություն է արել Դերասանուհի, բլոգեր Անի Արզումանյանը և ստենդափեր Վազգեն Օհանյանը ամուսնացել են (լուսանկարներ) Ռուսները միանգամից 3 բնակավայր են գրավել Վաղը Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի կբերվի բազմաթիվ հրաշագործություններով հայտնի Բժշկության Ավետարանը Սադրիչ հայտարարություններ․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին․ Մահացել է աշխարհի ամենաերիտասարդ միապետը (տեսանյութ) Ռուսաստանի ԱԳՆ-ում հայկական գյուղտնտարտադրանքի դեմ ռուսական պատժամիջոցների մասին հայտարարությունները «մանիպուլյացիաներ» են անվանել «Գագոն ե՞րբ է գալու…». սա իմ երեխաների ամեն օրվա հարցն է․ Անահիտ Ծառուկյան Վրաստանում աբխազ բլոգերի մահվան գործով օտարերկրացի կնոջ են ձերբակալել Ռուսաստանը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել է դիզելային և նավային վառելիքի արտահանման արգելքը Լևոն Հակոբյանն ու Արմեն Գասպարյանն ազատվել են առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից Զելենսկին հանձնարարել է օրական մինչև 1000 հարվածային անօդաչու թռչող սարք կիրառել Ռուսաստանի դեմ Պուտինը հանդիպել է Լուկաշենկոյի հետ 

Սիփանը կացնահարել էր հորը՝ ամուսնության հետ կապված վեճից հետո

Իրավունք

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Սիփան Գրիգորյանի գործով դատաքննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 24-ամյա Սիփան Գրիգորյանը հոր՝ Վրեժ Գրիգորյանի հետ տանը վիճաբանել էր իր ամուսնության շուրջ:

Վիճաբանության ընթացքում Սիփանը տանը եղած կացնով բազմաթիվ հարվածներ էր հասցրել հոր գլխին և սպանել նրան:

Տեսնելով, որ հայրը մահացել է, հոր դիակը և իր կատարած սպանության փաստը թաքցնելու նպատակով Սիփանը հոր դին փաթաթել էր պոլիէթիլենային տոպրակներով, ապա՝ ծածկոցով, կապկպել էր կպչուն ժապավենով ու թաքցրել ննջասենյակում:

Հաջորդ գիշեր նա դիակը տեղափոխել էր հոր մեքենայի մեջ, դիտավորյալ հրկիզել մեքենան և հոր դին:

Սիփան Գրիգորյանին մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության և հրկիզման եղանակով խոշոր չափերի գույք ոչնչացնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:

Դատարանի առաջ գտնվում էին սպանված Վրեժ Գրիգորյանի երկու զավակները: Մեկը՝ Սիփանը, հորն սպանել էր ու ամբաստանյալի տեղում էր: Իսկ մյուսը՝ Արտաշեսը, տուժողի իրավահաջորդի տեղում էր և նույնպես՝ ծանր կացության մեջ, որովհետև սպանվել էր հայրը, բայց դատվողն էլ հարազատ եղբայրն էր:

Երեկ հարցաքննվեցին տուժողի իրավահաջորդը և վկաներից՝ տուժողի գործընկերուհին:

Տուժողի որդի Արտաշեսը նշեց, որ ծնողներն ամուսնալուծված են եղել, ինքը, եղբայրը՝ Սիփանը, մայրն ու տատիկը ապրել են առանձին: Այդ տունը փոքր է եղել, և դեպքից մոտ երկու տարի առաջ Սիփանը տեղափոխվել էր հոր տուն, ապրել էր նրա հետ:

Հայրը դեմ չէր եղել այդ տեղափոխությանը:

2011 թվականին եղբայրը ծանոթացել էր մի աղջկա հետ: Նրանք ընկերություն էին արել, ապա որոշել էին ամուսնանալ: Իրենք դեմ չէին եղել, սակայն հայրը աղջկան չէր հավանել և չէր ցանկացել, որ Սիփանն ամուսնանա նրա հետ:

Հայրը պոլիտեխնիկն էր ավարտել, տրանսպորտի բաժինը: Նա ճարտարագետ էր, փորձում էր գյուտեր անել: Վերջին անգամ Արտաշեսի հետ հեռախոսով խոսել էր հենց իր աշխատանքի մասին:

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ հայրը բարկացկոտ մարդ էր, զայրացած պահին կարող էր ասել, թե որդուն հանելու-շպրտելու է իր տնից, բայց եթե վիճաբանության ընթացքում նրան չէին հակաճառում, նա հանգստանում էր:

Հոր սպանության մասին Արտաշեսին տեղեկացրել էին ոստիկանները՝ վաղ առավոտյան գալով նրանց տուն:

Հանգամանքների մասին նա արդեն իմացել էր ոստիկանության բաժնում:

Դրա նախորդ երեկոյան Սիփանը եղել էր իրենց տանը, բայց քանի որ ինքը ջեռուցման կաթսա էր տեղադրում խոհանոցում, եղբորը չէր տեսել, լսել էր միայն նրա ձայնը:

Սիփանը հաց էր կերել ու գնացել: Եղբորը միայն բարևել ու հրաժեշտ էր տվել, չէր առաջարկել իր օգնությունը, բայց դա տարօրինակ չէր թվացել Արտաշեսին: Ընդհանրապես, Սիփանը միշտ էլ օգնել էր իրեն, այս անգամ, երևի, զբաղված էր, ժամանակ չուներ:

Նախագահողը հարցրեց, թե այդ երեկո Սիփանն արդեն սպանել էր հորը, եղբայրը ոչ մի տարօրինակություն նրա պահվածքում չի՞ նկատել: Արտաշեսը պատասխանեց, թե եղբոր դեմքը չի տեսել, եթե տեսներ, հնարավոր է, որ ինչ-որ բան զգար:

Արտաշեսը նշեց, թե սպանության նախորդ օրը՝ 2011 հոկտեմբերի 26-ին Սիփանի ծննդյան օրն էր, նշել էին իրենց տանը:

Այդ օրը Սիփանի մայրը ծանոթացել էր Սիփանի ընկերուհու մոր հետ: Հորը չէին հրավիրել, նա էլ ներկա չէր: Եթե հրավիրեին, միգուցե գար: Հնարավոր է, որ նա նեղացել էր չհրավիրվելու համար:

Մեղադրողի հարցին Արտաշեսը պատասխանեց, թե հայրը փոքր ժամանակ ծեծել է իրենց. երբ մոր հետ վիճում էր, իրենց էլ էր «հասնում»: Ծեծում էր, քանի դեռ փոքր էին, մեծ տարիքում չի ծեծել:

Արտաշեսը մի քիչ մտածելուց հետո պատասխանեց նաև, որ հայրը, երևի, ընդունակ լիներ ինչ-որ առարկայով որդու վրա հարձակվելու:

Որպես վկա հարցաքննվեց տուժողի գործընկերուհին: Նա հայտնեց, որ տուժողը համաձայնություն էր տվել լինելու իր կնքահայրը, սակայն չէր հասցրել. կնունքը պետք է տեղի ունենար սպանությունից երեք օր հետո:

Գործընկերուհին տեղեկացրեց, որ տուժող Վրեժ Գրիգորյանը գյուտարար էր, փորձում էր օդով աշխատող շարժիչ ստեղծել:

Նա մեքենա վարելու դասընթացներ էր անցկացնում, մինչև 2011 թվականի օգոստոսի վերջը ՍՊԸ ուներ, որտեղ էլ հենց ինքն աշխատել էր:

Բացի աշխատանքային հարաբերություններից, վկան նաև մարդկային առումով էր մտերիմ եղել տուժողի հետ, խնամել էր նրա հիվանդ մայրիկին, ինտերնետից նյութեր էր հանել տուժողի գյուտին վերաբերող ոլորտից, հետագայում ինքը պիտի համակարգչով շարեր գյուտի տեսական մասը:

Գործընկերուհին նշեց, որ հանգուցյալ Վրեժը բարի մարդ էր, շատ զայրանալիս նա ոչ թե խփում էր, այլ լաց էր լինում:

Որդիներին դիտողություններ անում էր, ինչպես ցանկացած ուշադիր ծնող: Նա ուզում էր, որ իր զավակները լավ մարդիկ լինեն: «Նա տղաներին մատով չի դիպել իմ ներկայությամբ»,- ասաց վկան:

Սիփանի ընկերուհուն Վրեժը տեսել էր ու հավանել, գործընկերուհուն ասել էր, թե նա սիրուն, բարալիկ-մարալիկ աղջիկ է: Առաջարկել էր, որ գործընկերուհին օգնի իրեն՝ որդու ընկերուհու համար ոսկե զարդ գնելու հարցում: Չէին հասցրել դա անել, որովհետև գործընկերուհին շատ զբաղված էր եղել:

Ըստ վկայի՝ Վրեժ Գրիգորյանը մարդասեր էր, նա «մարդ էր մեծատառով, չէր հայհոյում, ոչ մեկի վրա ձեռք չէր բարձրացնում»:

Սիփանը հարցրեց, թե ինչպե՞ս պիտի իր աթեիստ հայրը դառնար գործընկերուհու կնքահայրը:

Վկան պատասխանեց, թե Վրեժ Գրիգորյանը աթեիստ չէր, նրան կաշկանդում էր կոմունիստական դաստիարակությունը, բայց նա հաճախում էր ավետարանչական եկեղեցի, մասնակցում երգեցողության դասերի, նստում, լսում էր եկեղեցական երգեցողությունը:

Վկան առաջարկել էր, և Վրեժ Գրիգորյանը համաձայն էր եղել, որ նրա կնքահայրը լինի: Եթե նա կնքված չէր, ապա եկեղեցում քահանան կհարցներ ու կկնքեր նրան, դա խոչընդոտ չէր կարող լինել:

Միակ խոչընդոտն այն էր, որ Վրեժը կին չուներ, այսինքն՝ ինքը քավորկին չէր ունենա, բայց դա, ըստ վկայի, էական չէր:

Սիփանի հերթական հարցին պատասխանելիս վկան ասաց. «Եթե դուք իրար չեք հասկացել, չի նշանակում, թե քո հայրը վատ մարդ է եղել»:

Եղանակային պատճառներով դատարան չհասած մյուս վկաների բացակայությունը դատարանը հարգելի չհամարեց և կայացրեց հաջորդ նիստին նրանց բերման ենթարկելու որոշում:

Հաջորդ դատական նիստը կկայանա հունվարի 23-ին:

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինը հայտարարություն է արելԴերասանուհի, բլոգեր Անի Արզումանյանը և ստենդափեր Վազգեն Օհանյանը ամուսնացել են (լուսանկարներ) Ռուսները միանգամից 3 բնակավայր են գրավել Վաղը Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի կբերվի բազմաթիվ հրաշագործություններով հայտնի Բժշկության Ավետարանը Լուկաշենկոն կանխատեսել է Ռուսաստանի հետ առևտրի զգալի աճՌուսաստանը երկարաձգել է դիզելային և նավային վառելիքի արտահանման արգելքըՊուտինը նշել է ուսուցչի գլխավոր առաքելություններից մեկըՌԴ զինված ուժերը հայտարարել են ռազմաճակատի գծի փոփոխության մասինՍադրիչ հայտարարություններ․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին․ Մահացել է աշխարհի ամենաերիտասարդ միապետը (տեսանյութ) Ռուսաստանի ԱԳՆ-ում հայկական գյուղտնտարտադրանքի դեմ ռուսական պատժամիջոցների մասին հայտարարությունները «մանիպուլյացիաներ» են անվանել Ֆիցոն արձագանքել է լրագրողի՝ «ավելի շատ ռուսների սպանելու» մասին հարցինԱՄԷ-ն Չինաստանից ավելի քան 6 հազար BYD ավտոմեքենա է ստացել՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը«Գագոն ե՞րբ է գալու…». սա իմ երեխաների ամեն օրվա հարցն է․ Անահիտ Ծառուկյան Վրաստանում աբխազ բլոգերի մահվան գործով օտարերկրացի կնոջ են ձերբակալել Ֆինլանդիան Ռուսաստանի հետ փակ սահմանի պատճառով` բախվում է բնակչության արտահոսքի«Ռոսնեֆտ»-ը հայտարարել է, որ վառելիքի գները պահպանում է կայուն մակարդակումՌուսաստանը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել է դիզելային և նավային վառելիքի արտահանման արգելքը Պուտինին ներկայացրել են Մեդվեդևի խմբագրությամբ դպրոցական նոր դասագրքերըՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում 715 ուկրաինական ԱԹՍ և 8 «Ֆլամինգո» հրթիռ խոցելու մասինՆորվեգիան սգում է թագավոր Հարալդի մահը․ հազարավոր մարդիկ հավաքվել են թագավորական պալատի մոտԶելենսկու գրասենյակում խոսել են մոբիլիզացիոն տարիքի իջեցման մասինԳիտնականները պարզել են, թե ինչից կարող է կախված լինել շաքարային դիաբետի և ճարպակալման վտանգըԱՄՆ-ն ուժեղացրել է Ուկրաինայում իր դիվանագետների նկատմամբ սահմանափակումներըԲրիտանական նավատորմը հետևել է Լա Մանշով անցնող ռուսական նավերինՌԴ ԱԳՆ-ում Լատվիայի գործողությունները Բելառուսի սահմանին «պոպուլիզմ» են անվանելՄոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը վերսկսել է բնականոն աշխատանքըԼևոն Հակոբյանն ու Արմեն Գասպարյանն ազատվել են առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնիցԱրևմուտքում խոսել են Իսլանդիայի՝ Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունների մասինՆիգերի իշխանությունները մայրաքաղաքում հարձակումների ֆոնին բնակչությանը հանգստության կոչ են արելԳիտնականները մշակել են համակարգ, որը կարող է միաժամանակ ջուր, էլեկտրաէներգիա և ջրածին արտադրելՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողությունների «զգույշ իրականացման» մասինԶելենսկին հանձնարարել է օրական մինչև 1000 հարվածային անօդաչու թռչող սարք կիրառել Ռուսաստանի դեմՊուտինը հանդիպել է Լուկաշենկոյի հետԼեհաստանի նախկին վարչապետը Ռուսաստանին մեղադրել է «գանգստերական մեթոդների» մեջԱԳՆ-ում քննարկվել են հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման հարցերՀրդեհ՝ Աբովյանում․ «Mercedes»-ը այրվել էԹրամփը հայտարարել է Վենեսուելայի նավթի հսկայական պաշարների մի մասի նկատմամբ ԱՄՆ վերահսկողության մասինԳազի եվրոպական շուկան կանգնած է «ձմեռային խուճապի» առաջՂրիմում Բրիտանիայի վարչապետի՝ Ուկրաինայում զորքեր տեղակայելու հայտարարությունն անվանել են Ռուսաստանի հետ դիմակայության ծրագիրԵվրոպայի ձկնարդյունաբերությունը միլիոնավոր եվրոյի վնասներ է կրել շոգի և երաշտի պատճառովԹրամփի ելույթների վրա խաղադրույքներ կատարած հեռուստահուշարարի օպերատորը կտուգանվի 172 հազար դոլարովՌուսաստանը կարող է բարելավել դիրքերը համաշխարհային տնտեսական վարկանիշներումՌուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 30-ըԱշխատանքային խորհրդակցություն՝ ՊՆ ռազմական ոստիկանությունում․ նախանշվել են առաջիկա անելիքներըԻսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվելԻրանի արտաքին առևտրաշրջանառությունը ԱՄՆ-ի գործողությունների հետևանքով նվազել է 25-35 տոկոսովՊուտին․ ոչ մի ժամանակակից միջոց չի փոխարինի ուսուցչի, դասախոսի կամ մենթորի կենդանի խոսքինՄեկնարկել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումըԱրաղչին դատապարտել է Ճապոնիայում տեղակայված ԱՄՆ F-16 կործանիչների մասնակցությունը Իրանին հասցված հարվածներինՍերբիայում երկու շաբաթից կցուցադրվեն սեփական արտադրության զինված ռոբոտներ․ Վուչիչ
Ամենադիտված