ԱՄՆ-ն գումար է վաստակում ուկրաինական հակամարտությունից. Թրամփ
ԱՄՆ
Միացյալ Նահանգները գումար է վաստակում ուկրաինական հակամարտությունից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք գումար չենք ծախսում այս պատերազմի վրա. ՆԱՏՕ-ն է ֆինանսավորում պատերազմը։ ՆԱՏՕ-ն գնում է մեր զենքը։ Ես չեմ ուզում գումար վաստակել այս պատերազմից, բայց իրականում մենք գումար ենք վաստակում այս պատերազմից, քանի որ նրանք գնում են մեր զենքը», - ասել է Թրամփը։
Սեպտեմբերի 16-ին հայտարարվեց, որ Թրամփի վարչակազմը հաստատել է Կիևի համար Եվրոպայի կողմից ֆինանսավորվող առաջին ռազմական օգնության փաթեթը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)