Գերմանիայում առաջարկում են ստեղծել «դրոնների բանակ» ՆԱՏՕ-ի միջադեպից հետո
Աշխարհ
Գերմանիայի Բավարիայի վարչապետ և Քրիստոնեա-սոցիալական միության (ԽՍՄ) ղեկավար Մարկուս Զյոդերը հայտարարեց, որ բունդեսվերին անհրաժեշտ է ստեղծել սեփական «դրոնների բանակ»։ Նա ընդգծեց, որ Լեհաստանի տարածքում տեղի ունեցած անօդաչուների միջադեպից հետո Գերմանիան պետք է հնարավորինս արագ ուժեղացնի սեփական պաշտպանական ներուժը։
Զյոդերի խոսքով՝ դա ենթադրում է ոչ միայն անօդաչուների մեծածավալ ուժերի ձևավորում, այլև հակահրթիռային վահանի ստեղծում և երկարաժամկետ հեռանկարում՝ պարտադիր զինվորական ծառայության վերականգնում։ «Մենք պետք է արագորեն մեծացնենք մեր անվտանգության հնարավորությունները», — նշել է Զյոդերը Frankfurter Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Լեհաստանի երկնքում ֆիքսվել էր 19 անօդաչու։ Դրանց վնասազերծման գործողությանը մասնակցել էին լեհական F-16-երը, հոլանդական F-35-երը, իտալական հետախուզական AWACS-ը և ՆԱՏՕ-ի երկրների կողմից համատեղ շահագործվող վառելիք լցնող ինքնաթիռներ։ Վարշավան մեղադրել էր Մոսկվային, սակայն ՆԱՏՕ-ն միջադեպը հարձակում չէր որակել, իսկ Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել էր, որ Լեհաստանի տարածքում որևէ հարված նախատեսված չի եղել։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից