Զելենսկին ստեղծում է նոր հարձակողական զորքեր ԱԹՍ-ներով
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Զինված ուժերում ժամանակակից հարձակողական զորքերի ձևավորման մասին։ Նա այս մասին ասել է սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ ընդգծելով, որ որոշումն արդեն ընդունված է։
Զելենսկու խոսքով՝ նոր զորքերը կունենան «դրոնային բաղադրիչ» և գործարկվելու են առավելագույնը տաս օրում։ Նա ընդգծել է, որ այդ քայլը նախատեսված է բանակի հարվածային կարողությունները ուժեղացնելու համար։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հիշեցրել էր պատերազմի ֆինանսական բեռի մասին՝ նշելով, որ պետբյուջեում նախատեսված է միայն 60 միլիարդ դոլար, մինչդեռ անհրաժեշտ գումարը կազմում է շուրջ 120 միլիարդ, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)