ԵՄ-ում դժգոհել են ԱՄՆ-ի միջամտությունից
Աշխարհ
Եվրամիության մի շարք երկրներ դժգոհել են ԱՄՆ-ի փորձերից միջամտել միության ներքին գործերին։ Ինչպես գրում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, Վաշինգտոնը սերտորեն համագործակցում է մի շարք եվրոպական աջակողմյան կուսակցությունների հետ, այդ թվում՝ Ռումինիայում, Լեհաստանում և Գերմանիայում։
Եվրոպացի պաշտոնյաները բացասաբար են արձագանքել նաև ամերիկացի քաղաքական գործիչների քննադատություններին Ռումինիայի և Ֆրանսիայի դատարանների հասցեին, որոնք կայացրել են որոշումներ՝ ընդդեմ աջակողմյան գործիչների։ Աղբյուրները նշել են, որ թեև նախագահ Դոնալդ Թրամփը և իր շրջապատը կարող են կասկածի տակ դնել եվրոպական արժեքները, սակայն բացահայտ միջամտությունը ԵՄ երկրների ներքին գործերին խախտում է դաշնակիցների միջև ընդունված նորմերը։
Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ Բուդապեշտը, հետևելով ԱՄՆ օրինակին, պատրաստվում է ճանաչել «Անտիֆա»-ն ահաբեկչական կազմակերպություն։ Նա ընդգծել էր, որ շարժման անդամները ոչ միայն հարձակումներ են իրականացրել խաղաղ քաղաքացիների վրա, այլև պատգամավոր դարձել Եվրախորհրդարանում և հանդես եկել Բրյուսելից։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից