Մակրոնը կարող է օգտագործել Պաղեստինի ճանաչումը որպես ճնշման միջոց
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիտարկում է Պաղեստինի ճանաչումը որպես դիվանագիտական լծակ՝ ճնշում գործադրելու համար Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա։ Այդ մասին, ինչպես փոխանցում է AFP-ն, հայտնել է Ֆրանսիայի առաջնորդին մոտ կանգնած աղբյուրը։
Աղբյուրի խոսքով՝ Մակրոնը դեռ ապրիլին է նման որոշում կայացրել՝ վերադարձի ճանապարհին, երբ այցելել էր Եգիպտոսի և Գազայի հատվածի սահման։ «Նա այս ճանաչումը դիտում է որպես միջոց՝ Նեթանյահուի վրա քաղաքական ճնշում գործադրելու համար», — նշել է զրուցակիցը։
Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընթացքում տաս երկրների ներկայացուցիչներ նախատեսում են հայտարարել Պաղեստինի պետության ճանաչման մասին։ Այդ երկրների թվում են Ֆրանսիան, Անդորրան, Ավստրալիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Պորտուգալիան և Սան Մարինոն։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից