ԵՄ-ն նոր պատժամիջոցներում չի սահմանափակի ռուսական նավթի գնումը
Աշխարհ
Եվրամիության նոր՝ 19-րդ պատժամիջոցների փաթեթում չի ընդգրկվի Ռուսաստանի նավթի գնման սահմանափակում։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ԵՄ տնտեսական և սոցիալական հարցերի եվրոհանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը։
Նրա խոսքով՝ սահմանափակումները չեն վերաբերի նավթին, սակայն կդիպչեն հեղուկացված բնական գազին։ Դոմբրովսկիսը նշել է, որ ԵՄ-ն շարունակում է աշխատել ռուսական էներգակիրներից ամբողջական հրաժարվելու ուղղությամբ։
19-րդ պատժամիջոցների փաթեթը ընդունվել է սեպտեմբերի 19-ին։ Այն ներառում է սահմանափակումներ կրիպտոօպերացիաների և հարթակների համար, ինչպես նաև վերաբերում է այն բանկերին ու տանկերներին, որոնք ենթադրվում է՝ տեղափոխում են ռուսական նավթ և այլ ռեսուրսներ։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ն որոշել է չընդգրկել շենգենյան վիզաների սահմանափակումները, որոնց մասին քննարկվում էր ավելի վաղ։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից