Թրամփը «պասիվ դիրք» է զբաղեցրել Ուկրաինայի հարցում
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին շաբաթներին զգալիորեն նվազեցրել է իր դիվանագիտական ակտիվությունը և, ինչպես նշում է Reuters-ը, «գրավել է ուղևորի տեղը» Ուկրաինայի հակամարտության հարցում։ Վերլուծաբանների կարծիքով՝ նա նախաձեռնությունը թողել է մյուսներին՝ կենտրոնանալով ներքին խնդիրների վրա։
Ագենտության տվյալներով՝ նախագահը հիմնական ուշադրությունը դարձրել է հանցավորության դեմ պայքարին և միգրացիոն վիզային ծրագրերի վերանայմանը։ Իսկ դրոնների միջադեպին Լեհաստանում նա սահմանափակվել է կարճ արձագանքով․ «Ի՞նչ իրավիճակ է Ռուսաստանի կողմից օդային տարածքի խախտման շուրջ։ Ահա և սկսվեց»։ Այս պահվածքը մտահոգել է եվրոպացի քաղաքական գործիչներին։
Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ հիասթափվել է Վլադիմիր Պուտինից՝ խաղաղ կարգավորման հարցում։ Ալյասկայում տեղի ունեցած ռուս-ամերիկյան գագաթնաժողովից հետո նա դադարել էր առաջ տանել հրադադարի գաղափարը։ Մոսկվան իր հերթին նշել էր, որ պատրաստ է փնտրել փոխզիջումներ՝ պայմանով, որ ապահովվեն Ռուսաստանի օրինական անվտանգային շահերը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)