ԱՄՆ-ն կրճատում է ռազմական օգնությունը Բալթյան երկրներին
ԱՄՆ
ԱՄՆ իշխանությունները ծրագրում են կրճատել անվտանգության ոլորտում տրամադրվող օգնությունը Լատվիային, Լիտվային և Էստոնիային։ Ինչպես հայտնում է Reuters-ը, այդ մասին ամերիկացի պաշտոնյաները դեռ օգոստոսին տեղեկացրել են եվրոպացի դիվանագետներին։
Պենտագոնի ներկայացուցիչ Դևիդ Բեյքերի խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրները, որոնք սահմանակից են Ռուսաստանին, պետք է ավելի անկախ լինեն և չհենվեն ամբողջությամբ ԱՄՆ աջակցությանը։ Այդ իսկ պատճառով Վաշինգտոնը նախատեսում է դադարեցնել անվտանգության աջակցության մի մասը։
Ավելի վաղ Էստոնիայի ներքին գործերի նախարար Իգոր Տարոն հայտարարել էր, որ հնարավոր է դիտարկվի Ռուսաստանի հետ սահմանի ամբողջական փակումը։ Նրա խոսքով՝ եթե նման քայլի դիմեն Լատվիան և Լիտվան, ապա Էստոնիան նույնպես կզգա լուրջ ճնշում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)