Չորրորդ հանրապետության հաստատման վերջնակետը կլինի նոր Սահմանադրության ընդունումը. Արսեն Թորոսյան
Քաղաքական
Հայաստանի չորրորդ հանրապետության հաստատման վերջնակետը կլինի նոր Սահմանադրության ընդունումը: Այդ մասին, «Ազատության» փոխանցմամբ այսօր ճեպազրույցում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործող վարչության անդամ Արսեն Թորոսյանը:
Շաբաթ օրը իշխող կուսակցության համաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը հռչակում է Հայաստանի չորրորդ հանրապետության հաստատումը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք:
Նիկոլ Փաշինյանը նաև ճեպազրույցում կարծիք հայտնեց, որ նոր Սահմանադրությունը կընդունվի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)