Փաստի ուժով Արթուր Պողոսյանի հայտարարությունների նկատմամբ տարածվում է ստելու կանխավարկածը․ փաստաբան
Բլոգոսֆերա
Քննչական կոմիտեի ղեկավարը երեկ լուրջ ու պատասխանատու դեմքով ի թիվս այլնի պնդում էր, որ սպանության գործով քաղաքական բան չկա: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
«Բացի անուղղակի քաղաքական ազդեցությունը, ուղղակի քաղաքական միջամտության մասին տվյալներ այս պահին չունեմ: Բայց խնդիրն այլ է:
Նույն անձը երկու ամիս առաջ նույն դեմքով 18 արդարների գործով պնդում էր, որ պլանավորվել է մարդ գնդակահարել:
Իսկ հետո, երբ պարզվեց ու ապացուցվեց, որ հանրայինի եթերից ուղղակի ստել է, նույնիսկ ներողություն չի խնդրել հանրությանը մոլորեցնելու համար:
Փաստի ուժով Արթուր Պողոսյանի հայտարարությունների նկատմամբ տարածվում է ստելու կանխավարկածը»,– գրել է նա:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան