Մակրոնը փակուղու առջև է և կարող է լուծարել խորհրդարանը․ NYT
Աշխարհ
Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուի հրաժարականը նախագահ Էմանուել Մակրոնին անկյուն է մղել. նա ստիպված կլինի լուծարել խորհրդարանը, գրում է ամերիկյան The New York Times թերթը։
Պարբերականը նշում է, որ եթե Լեկորնյուն չկարողանա կատարել իր վերջին խնդիրը՝ բանակցել քաղաքական կուսակցությունների հետ, Մակրոնը ստիպված կլինի լուծարել խորհրդարանը, ինչը կարող է հաջորդ ընտրություններում հանգեցնել Մարին Լը Պենի ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության աջակցության աճին։
«Տասնամյակներ շարունակ Ֆրանսիան գործել է կամ խորհրդարանում նախագահին աջակցող հստակ մեծամասնությամբ, կամ պետության ղեկավարին հակառակ հստակ մեծամասնությամբ։ Սակայն այսօր Ազգային ժողովը (խորհրդարանը՝ խմբ.) բաժանված է երեք խմբակցության՝ աջ ազգայնականներ, ձախակողմյաններ և ծայրահեղ ձախակողմյաններ, և կառավարամետ կենտրոնամետներ, որոնց հավատարմությունը Մակրոնի նկատմամբ աստիճանաբար նվազում է», -նշվում է հոդվածում։
Հեղինակի խոսքով՝ Ֆրանսիայում այս ամենը 21 ամսվա ընթացքում հանգեցրել է հինգ կառավարության հրաժարականի։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից