Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագիրը թյուրք ժողովուրդների հաղթանակն է․ Ուզբեկստանի նախագահ
Քաղաքական
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր լուրջ բարեփոխումների կարիք ունի, և զարգացող երկրների ձայները պետք է ավելի բարձր լսվեն այնտեղ»։
Այս մասին հայտարարել է Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավկաթ Միրզիյոևը Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում։
Ուզբեկստանի ղեկավարը նաև անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շուրջ բանակցություններին։
Նա նշել է, որ Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված համատեղ հռչակագիրը «թյուրք ժողովուրդների հաղթանակն է»։
Շավկաթ Միրզիյոևը ընդգծել է, որ այս հռչակագիրը բացում է համագործակցության հնարավորություններ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը և տրանսպորտը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)