Թրամփը հայտարարել է, որ փրկել է TikTok-ը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փրկել է TikTok-ը, և որ երիտասարդները մեծ պարտք ունեն իրեն։ Նա այս հայտարարությունն արել է իր նոր TikTok -յան տեսանյութում։
«Բոլոր երիտասարդներին եմ դիմում։ Ես փրկեցի TikTok-ը։ Այսպիսով, դուք մեծ պարտք ունեք ինձ», - ասել է ամերիկացի առաջնորդը։
Նա դիմել է Օվալաձև աշխատասենյակում գտնվող երիտասարդներին և հիշեցրել նրանց, որ մի օր նրանցից մեկը կնստի այդ աթոռին։
Սա Թրամփի էջում տեղադրված առաջին տեսանյութն է անցյալ տարվա նոյեմբերից ի վեր։ Նախորդ տեսանյութը վերաբերում էր ԱՄՆ նախագահական ընտրություններին և հայտնվել էր նոյեմբերի 5-ին՝ ընդհանուր ընտրությունների օրը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան