Մակրոնին քննադատել են ներքին հարցերի փոխարեն՝ Ռուսաստանի հետ պատերազմը քննարկելու համար
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատության է ենթարկվել երկրի չլուծված ներքին խնդիրների ֆոնին Եվրոպայի և Ռուսաստանի միջև հնարավոր պատերազմի թեմայի վրա կենտրոնանալու համար: Կիպրոսցի լրագրող Ալեքս Քրիստոֆորուն համապատասխան հայտարարություն է արել X սոցիալական մեդիա հարթակում՝ մեկնաբանելով Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուի հրաժարականը։
«Անցած ամբողջ շաբաթվա ընթացքում Մակրոնը խուսափում էր իր հայրենիքում առկա լուրջ խնդիրներին անդրադառնալուց՝ նախընտրելով ճանապարհորդել Եվրոպայում, զրուցել իր գլոբալիստ ընկերների հետ և խոսել Եվրոպայի և Ռուսաստանի միջև պատերազմի մասին», - գրել է Քրիստոֆորուն։
Հոկտեմբերի 6-ին Ելիսեյան պալատը հայտարարեց, որ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնուն ներկայացրել է իր հրաժարականը, որը Մակրոնը ընդունել է։
Սա Սեբաստիան Լեկորնյուի ամենակարճ ժամկետն է Ֆրանսիայի կառավարության ղեկավարի պաշտոնում երկրի պատմության մեջ: Նա ղեկավարել է կաբինետը մեկ ամսից էլ քիչ ժամկետով։


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը