«Հանրային դաշտից դուրս շպրտել՝ նշանակում է կյանքից զրկել»․ Վարդան Ղուկասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Քաղաքական
«ԱԺ-ում թիվ մեկ ամբիոնից ՀՀ վարչապետի հնչեցրած խոսքին սպասում էինք ու սպասում ենք այլ, այլ բաների։ Ո՞ւր տանել մարդուն՝ Լուսի՞ն, թե՞ կյանքից զրկել: Մենք իրավական կոնսուլտացիա ենք արել. հանրային դաշտից դուրս շպրտել՝ նշանակում է կյանքից զրկել: Պետք է բացատրություն տա, թե ինչ ի նկատի ուներ»,- այս մասին հայտարարել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ ԱԺ ամբիոնից հայտարարել էր․ «Ես կարծում եմ, որ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական և հանրային դաշտից։ Ինչպե՞ս՝ քաղաքական մեթոդներով և բոլոր այն մեթոդներով, որոնք կիրառելի են ժողովրդավարական երկրում, և ես համոզված եմ, որ դա տեղի կունենա»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)