44–օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցում իրենց մեղքերն են գտնելու․ Սերժ Սարգսյան
Քաղաքական44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկեցին արխիվ, բայց արդյո՞ք կարողանալու են արխիվ ուղարկել կապիտուլյացիայի համար իրենց մեղքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Իմ կարծիքով, բայց դա ստույգ տեղեկություն չէ, հանձնաժողովի ստեղծումից հետո հանձնաժողովականներին ասել են՝ «հանգիստ աշխատեք, հետո կտեսնենք, թե ինչ լինելու» և գիտակցաբար թույլ են տվել, որ հանձնաժողովը խախտի օրենքով նախատեսված ժամկետներն ուսումնասիրության համար։ Այնուհետև մյուս թևին ասել են՝ «դե որ խախտել են, ինչու՞ եք բերում ԱԺ, ինչու՞ եք բերում քննարկման, ուղարկեք արխիվ։ Պարզ է, չէ՞, էնտեղ ուրիշ ի՞նչ պետք է գտնեն՝ իրենց մեղքերն են գտնելու»,– ասել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)