Ֆրանսիայի նախկին վարչապետը Մակրոնին նախազգուշացրել է «սարսափելի ռիսկի» մասին
Աշխարհ
Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուար Ֆիլիպը երկրի նախագահ Էմանուել Մակրոնին կոչ է արել հրաժարական տալ մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը՝ 18 ամիս անց: Նրա խոսքերը փոխանցում է Financial Times-ը։
«Ֆրանսիան պետք է կանոնակարգված և արժանապատիվ կերպով դուրս գա քաղաքական ճգնաժամից, որը վնասում է երկրին Նման իրավիճակի ևս 18 ամիսը չափազանց երկար է», - նշել է Ֆիլիպը։
Քաղաքական գործիչը նաև նախազգուշացրել է «սարսափելի ռիսկի» մասին, որ նոր խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխող մեծամասնություն չի ձևավորվի, ինչի պատճառով ճգնաժամը միայն կխորանա: Հրապարակման մեջ ընդգծվում է՝ նախկին վարչապետը Ֆրանսիայի գործող նախագահի դաշնակիցն է։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար