Արցախի հարցը, իհարկե, փակված չէ․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
ՔաղաքականԻպիչմենտի գործընթացի նախաձեռնողը մենք չենք եղել, մենք եղել ենք պաշտպանողները, մենք եղել ենք և կանք թեկնածու առաջադրողները։ Շնորհակալություն եմ հայտնում մեր թիմի բոլոր անդամներից, ովքեր այդ գաղափարը պաշտպանեցին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Ինչ վերաբերվում է փողոցային պայքարին՝ նա հակիրճ պատասխանեց․ «Դրանք բոլորը լինելու են»։ «Եթե ուշադիր հետևեք իմպիչմենտ նախաձեռնողների խոսքին, կտեսնենք, որ հայտարարություն արդեն եղել է։ Նրանք հայտարարել են, որ այս փուլը չեզոք պատգամավորներին համոզելն է, որ նրանք միանան իմպիչմենտի գործընթացին։ Կտեսնենք, ժամանակը ցույց կտա»։
Նախկին նախագահը նաև վստահություն հայտնեց, որ Արցախի հարցը փակված չէ․ «Մեր տարբերությունն այս իշխանությունների հետ միայն դա չէ։ Մենք հսկայական, հարյուրավոր տարբերություններ ունենք շատ սկզբունքային հարցերում։ Իհարկե, Արցախի հարցը փակված չէ»,– ասաց նա և շեշտեց․ «Արցախը կմնա հայկական, եթե մեր բոլորի ուղեղներում այն մնա հայկական»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)