Հայաստանի կառավարիչն ասում է՝ ուզո՞ւմ եք, որ Թուրանը միանա, դե թող միանա․ չեմ հասկանում՝ ինքը ո՞ր երկրի կառավարիչն է․ Սերժ Սարգսյան
Քաղաքական
Բացի էսօրվա ՀՀ կառավարչից, «Թրամփի ուղուն» բոլորը «Զանգեզուրի միջանցք» են անվանում։ Ադրբեջանցիները, թուրքերը վաղուց են դրա մասին խոսել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Դեմ չեմ ուրիշ ժողովուրդների անվտանգության ապահովմանը, իրենց երազանքները իրականացնելը, բայց այդ երազանքներն իրականացնելու ձգտումը չպետք է ուրիշներին ճնշի։ Էսօրվա Հայաստանի կառավարիչն ասում է՝ ուզո՞ւմ եք, որ Թուրանը միանա, դե թող միանա։ Չեմ հասկանում՝ ինքը ո՞ր երկրի կառավարիչն է, ո՞ր ժողովրդի ներկայացուցիչը»,– ասաց Սարգսյանը։
Հարցին, թե հնարավոր է համարում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ դաշինքով ընտրություններին մասնակցելը, նա պատասխանեց․ «Այդպիսի գաղափար ընդհանրապես չի եղել»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)