ՀՀ-ն ստացել է հնարավորություն՝ խաղաղ և կայուն տարածաշրջան կառուցելու. Կոստանյան
Քաղաքական
Վերահաստատում ենք, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել և հետագայում նաև ռատիֆիկացնել փաստաթուղթը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ անդրաադռնալով հարցին, թե երբ է ստորագրվելու խաղաղության պայմանագիրը:
«Հայաստանի Հանրապետությունը ստացել է հնարավորություն՝ խաղաղ և կայուն տարածաշրջան կառուցելու, սկսվել է այդ գործընթացը:
Մենք նաև ստացել ենք հնարավորություն՝ ապաշրջափակելու բոլոր կոմունիկացիաները մեր ռեգիոնում, ինչի ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում մեր ամերիկացի գործընկենրի հետ: Քննարկումներ են ընթանում: Երբ կլինեն հստակ հանգրվաններ, հանրությունը դրա մասին պատշաճ կարգով կտեղեկանա»,-ասաց նա:
Կոստանյանը նաև հույս և վստահություն հայտնեց, որ գործընթացը կգնա դրական ուղիով. «Այն ընդհանուր դինամիկան, որը տեսնում ենք Վաշինգտոնում օգոստոսի 8-ին տեղի ունեցած հանդիպումից հետո, դրական ենք գնահատում»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)