«Իմ իրականացրած աշխատանքի մասին մի օր ավելի հայտնի կդառնա»․ ԱԳ փոխնախարարը՝ շքանշանով պարգևատրվելու մասին
Քաղաքական
Լրագրողներն այսօր ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանից հետաքրքրվեցին՝ Արցա՞խն է ազատագրել, բանակո՞ւմ է ծառայել, որ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով է պարգևատրվել։
«Ինքս չեմ սիրում խոսել այն աշխատանքի մասին, որն իրականացրել եմ, ենթադրում եմ՝ մի օր դրա մասին ավելի հայտնի կդառնա»,- լրագրողների հարցին ի պատասխան՝ ասաց ԱԳ փոխնախարարը։
Կոստանյանը կարծում է, որ դիվանագիտական ծառայության միջոցով նույնպես կարելի է հայրենիքին ծառայություն մատուցել։
«Ես շնորհակալ եմ նման բարձրագույն պարգևի արժանացնելու համար»,- հավելեց ԱԳ փոխնախարարը։


















































Ամենադիտված
Թուրքիան չի բացառում, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել