Թրամփը հայտարարել է Չինաստանի դեմ մաքսատուրքերի նվազեցման մասին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Air Force One ինքնաթիռով Վաշինգտոն մեկնելու ճանապարհին, հայտարարել է Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերի 10%-ով կրճատման մասին (57%-ից 47% - խմբ․)՝ ֆենտանիլի ճգնաժամի պատճառով սահմանված մաքսատուրքի կրճատումից հետո։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ամերիկացի առաջնորդը նախկինում մաքսատուրքեր էր սահմանել Չինաստանի նկատմամբ՝ սինթետիկ օփիոիդային ֆենտանիլի մաքսանենգության դեմ պայքարի շրջանակներում։
«Մաքսատուրքերը մնում են բացարձակապես նույնը։ Դրանք 57% էին, հիմա 47% են», - հայտարարել է նա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան