Թրամփը որևէ վտանգ չի տեսնում միջուկային փորձարկման մասին հայտարարությունից հետո
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի կարծում, թե միջուկային փորձարկումների վերսկսման մասին հայտարարությունից հետո միջուկային ռիսկերն աճել են և շարունակում է պնդել զինաթափման վրա: Սի Ծինփինի հետ բանակցություններից հետո նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ամերիկացի առաջնորդը ընդգծել է, որ «կցանկանար տեսնել միջուկային զինաթափում»: Նա նաև նշել է, որ չի կարծում, թե ռիսկերն աճել են ԱՄՆ-ի կողմից միջուկային փորձարկումների մասին հայտարարությունից հետո։
«Ես այդպես չեմ կարծում: Կարծում եմ՝ մենք լավ զինված ենք: Մենք ամենաշատն ունենք, բայց տեսնում եմ, որ նրանք փորձարկումներ են անում: Եթե նրանք փորձարկումներ են անում, ապա մենք էլ պետք է անենք», - ասել է Թրամփը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան