Ուզում եմ մասնակցել Հովհաննավանքում պատարագին․ Գեղարքունիքի մարզպետ
Քաղաքական
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հերքեց մամուլում շրջանառվող տեղեկությունները, ըստ որոնց՝ «մարզպետների շրջանում փոփոխություններ են հնարավոր, և այդ թվում՝ Արարատի մարզպետի անունն էլ է շրջանառվում»․ «Օրակարգում հեռացման հարց չկա»,– ասաց նա։
Հարցին, թե կիրակի օրը մասնակցելո՞ւ է Հովհաննավանքում կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի մատուցած «պատարագին», մարզպետը դրական պատասխան տվեց՝ «Այո՛»։
Իսկ հարցին՝ «մարդ տանելո՞ւ է» պատարագին՝ Սարգսյանը պատասխանեց․ «Ինձ թվում է՝ չես կարող որևէ մեկին ասել՝ եկե՛ք գնանք պատարագի մասնակցենք, դա իրենց ցանկությունը պետք է լինի, որ իրենք ուզենան մասնակցել։ Անկեղծ, ուզում եմ մասնակցել այդ պատարագին, առաջին անգամը չեմ մասնակցել, երկրորդին ուզում եմ մասնակցել»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)