Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակն է տոնել Փարիզի մրցաշարում
Սպորտ
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ, աշխարհի 14-րդ ռակետ Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակն է տոնել Փարիզի ATP մրցաշարում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի 1/16 եզրափակչում Խաչանովը մրցել է Բրազիլիան ներկայացնող Ժոաու Ֆոնսեկայի հետ ու առավելության հասել 3 սեթում` 6:1, 3:6, 6:3 հաշվով:
Մրցախաղը ձգվել է մոտ երկու ժամ:
Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 13-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում:
Խաչանովը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան