Էստոնիայում առաջարկել են արգելել Ուկրաինայի դրոշի օգտագործումը պետական շենքերի վրա
Աշխարհ
Էստոնիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ առաջարկել են արգելել օտարերկրյա խորհրդանիշների, այդ թվում՝ Ուկրաինայի դրոշի օգտագործումը պետական հաստատությունների վրա։ Այս մասին հայտնում է «Sputnik Ближнее зарубежье» Telegram ալիքը։
Առաջարկվող փոփոխությունները նախատեսում են, որ օրենքը «պետական դրոշի մասին» թույլ կտա օտար խորհրդանիշներ ցուցադրել միայն պաշտոնական միջոցառումների ընթացքում։ Օրինագծի հեղինակներից մեկը՝ ընդդիմադիր պահպանողական EKRE կուսակցության պատգամավոր Վառո Վոոգլայդը, նշել է․ «Կա մի շարք այլ ձևեր՝ ցուցաբերելու համերաշխություն, և դրա համար պարտադիր չէ, որ պետական շենքերի վրա տարիներ շարունակ ծածանվեն Ուկրաինայի դրոշներ»։
Նախկինում էլ ԱՄՆ-ում քննադատության էին արժանացել Ուկրաինային աջակցության ակցիաները։ Կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինը դրանք որակել էր որպես «անտեղի քաղաքական ցուցադրություն»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան