ԱՄՆ հանրապետականների ավելի քան 60%-ը կողմ է Ուկրաինա Tomahawk հրթիռներ ուղարկելուն
ԱՄՆ
ԱՄՆ Հանրապետականների ավելի քան 60%-ը կողմ է Ուկրաինա ամերիկյան Tomahawk հրթիռներ ուղարկելուն։ Այս մասին տեղեկանում ենք ամերիկյան Public Opinion Strategies հետազոտական ընկերության հարցման արդյունքներից։
Հարցման համաձայն՝ հարցվածների 21%-ը «վճռականորեն կողմ է» ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային Tomahawk հրթիռների հնարավոր վաճառքին, որը թույլ կտա հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին, մինչդեռ ևս 42%-ը «մասամբ» կողմ է վաճառքին։
Հանրապետական ամերիկացիների 63%-ը վճռականորեն կողմ է Ուկրաինային հրթիռների վաճառքին։
Հանրապետական ամերիկացիների ավելի քան 30%-ը դեմ է հրթիռների՝ Կիևին փոխանցմանը։
Հարցումն անցկացվել է հոկտեմբերի 7-13-ը հանրապետականներին աջակցող 600 ամերիկացիների շրջանում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան