ԱՄՆ-ում բացահայտել են Ռուսաստանի կողմից միջուկային «երկրորդ հարվածի» սցենարը
ԱՄՆ
«Պոսեյդոն» միջուկային տորպեդոն և «Բուրևեստնիկ» հրթիռը Ռուսաստանին հնարավորություն կտան միջուկային «երկրորդ հարված» իրականացնել։ Այս մասին հայտնել է ամերիկյան TWZ հրատարակության սյունակագիր Թոմաս Նյուդիկը։
Նրա խոսքով՝ «Պոսեյդոնի» հիմնական առաքելությունը ափամերձ թիրախներին հարվածելն է։ Իր միջուկային շարժիչ համակարգի շնորհիվ այս զենքը կարող է երկար ժամանակ թռչել օվկիանոսների վրայով՝ նախքան անակնկալ հարված հասցնելը։
«Բուրևեստնիկ» հրթիռի հետ զուգակցված՝ «Պոսեյդոն» տորպեդոն Ռուսաստանին թույլ կտա խուսափել ժամանակակից պաշտպանական համակարգերից։ Նյուդիկի խոսքով՝ սա նաև երկրին կտա «երկրորդ հարվածի» հնարավորություն, որը կարող է համարվել ավելի դիմացկուն, քան սուզանավերից արձակվող բալիստիկ հրթիռները։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան