Ճամբարակ – Վահան ճանապարհին մեքենան բախվել է ձիուն. ձիավարը տեղափոխվել է հիվանդանոց, ձին սատկել է
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհահատվածում բախվել է ձիուն, որի վրա ձիավարն է եղել։
Աղբյուրի հաղորդմամ՝բ ձիավարը տեղեափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն, իսկ ձին տեղում սատկել է։
Աղբյուրի տեղեկություններով, ձիավարին Ճամբարակի բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է