Հանձնաժողովը քննում է՝ փեսա-աներ քաղաքապետ-փոխքաղաքապետ հարաբերությունները համատեղելի՞ են. Շիրակի մարզպետ
Քաղաքական
«Իմ ունեցած տեղեկություններով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շուտվանից վարույթ էր սկսել՝ հասկանալու համար համատեղելի՞ են փեսա-աներ քաղաքապետ-փոխքաղաքապետ հարաբերությունները: Մինչ որոշումը կայացնելը և հրապարակելը առաջին տեղակալն է ժամանակավոր պաշտոնակատար նշանակվում: Դեռ այդ գործընթացն է, թե համատեղելի՞ է հարաբերությունները»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ անդրադառնալով հարցին, թե «Գյումրու քաղաքապետարանում այս պահին կառավարման ինչպիսի՞ վիճակ է»:
«Ընդդիմադիր ուժերը իրենց տեղում են, որևիցե ուժի գործադրում չկա: Այդ մարդիկ իրենց համար իրենց աշխատանքին են: Առաջին տեղակալն էլ է տեղում, երկրորդ տեղակալն էլ է տեղում, քաղաքապետարանը իր բնականոն հունով աշխատում է ինչքան որ հնարավոր է»,- հավելել է մարզպետը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)